Բերդ-ամրոց

  

Թալին քաղաքից 5 կմ հարավ գտնվող բերդ-ամրոցը իշխող դիրք ունի Արարատյան
դաշտի նկատմամբ, սակայն ի տարբերություն միջնադարյան բերդ-
ամրոցների, զուրկ է բնական որևէ անառիկությունից: Ամրոցի
պաշտպանական համակարգը նրա բարձր պարսպապատերն են:
Դաշտադեմի ամրոցում տարբեր ժամանակներում և տարբեր
հատվածներում կատարվել են հնագիտական և
վերականգնողական աշխատանքներ: Այսպես, ՀՀ հուշարձանների
պահպանության և օգտագործման գլխավոր վարչության կողմից
կատարվող վերականգնման աշխատանքների ծրագրով 1989-1990
թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում
բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և
հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը: 2005-2006 թթ.
Պատմամշակութային հուշարձանների պահպանության և
զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի շրջանակներում
կատարվել են Դաշտադեմի ամրոցի ամրակայման և
վերականգնման աշխատանքներ միջնաբերդի տարածքում: Հիշյալ
ծրագրի շրջանակներում Իտալիայի՝ հայկական մշակույթի
ուսումնասիրության և վերականգնման կենտրոնի մասնակցությամբ
պեղվել են Զաքարյանների պարսպի գլխավոր, կամարակապ մուտքի
ներսի հատվածը և աշտարակները:

Արևմտյան պարսպապատին կից կատարված աշխատանքների
արդյունքում բացվեցին երկու հնձանների հորեր:
Գտնված հնագիտական նյութերը կարևոր տվյալներ են
հաղորդում ամրոցի կենցաղի և մշակույթի վերաբերյալ: 

No comments:

Post a Comment